Մի անգամ իմաստուն Ամուն ճանապարհորդությունների ժամանակ նստեց հանգստանալու: Իր հարևան հանգստացող մարդը,մատնացույց անելով երկրի տիրակալի գեղեցիկ պալատը, հարցրեց.
- Օ՜ հարգելիս, այս պալատ-քաղաքում հազարավոր սրահներ և սենյակներ կան: Քո կարծիքով, ո՞ր մեկի մեջ է թաքնված ճշմարտությունը:
Ամուի դեմքին հայտնվեց իր խորամանկ հայացքը, քմծիծաղը' թաքնվաց բեղերի տակ, շունչ քաշեց և պատասխանեց.
- Սիրում եմ առեղծվածներ, բայց սա պարզ է: Անկախ նրանից, թե դու ի՞նչ ես կարծում, պատասխանը, ասեմ, որ ճշմարտությունը այնտեղ է, որտեղ կառավարողն է, ով որ որոշում է, թե այսօր որն է ճիշտը որը' ոչ: Այն, ինչ իրեն հաղորդում է Ամենակարողը:
- Ճմարիտ է, խորը շնչելով ասաց նա և կանգնեց,- երկար կապրես, իմաստո՛ւն: Եվ չհամբերելով հեռացավ' փնտրելու ուրիշ պարզամիտի: Ամուն հայացքով ճանապարհեց նրան, քմծիծաղելով մտածեց.«Եթե միայն իմանայիր, որ ճշմարտության ավելի շատ տարբերակներ կան, քան այստեղի սնեյակները կամ և այնտեղի բնակիչները: Ճշմարտություն նաև այն է, որ այս պալատը արվեստի գործ է: Իսկ նրա ստեղծողը՝ հրաշագործ, և այն, որ տիրակալի իշխանությունը դրված է վախի և ծառայողների հիմարության վրա: Ճշմարիտ է նաև այն, որ շատ են ճշմարտությունները, և ամեն մեկը ապացուցում է դրա իրական լինելը և ժխտում մնացածը: Ահա, թե ինչու այլ կերպ արտահայտվելը սուտ է:
Այստեղ նա հիշեց իր և Մեյի զրույցը, որն հաստատում է սա.
- Մարդիկ համոզված են, որ ճշմարտությունը մեկն է և միայն մեկն է ճիշտ: Մնացած մտքերը կամ պետք է լրացնի այդ ճշմարտությանը, կամ հակառակվի՝ այսպիսով ապացուցելով իր սուտ լինելը:
Մենը կանգ առավ, հետո հարցրեց.
- Այնուամենայնիվ, ոչ ոքի մտքով չի անցնում բերել մի պարզ օրինակ. ենթադրենք կա մի գեղեցիկ վայր՝ իսկական դրախտ: Բոլորը ձգտում են գնալ այնտեղ: Բայց տարբեր վայրերից և տարբեր միջոցներով, որոնք վերջ ի վերջո բերում են այդ վայրը: Ինձ կասեին' այդ վայրը այն է, ինչ ճշմարտությունը, մեկն է: Բայց ես կպատասխանեմ, իսկ ինչո՞ւ այդպիսի վայրեր քիչ կան երկրի վրա: Ընդ որում, ամեն մեկը յուրովի գեղեցկությամբ: Իսկ ճանապարհները ավելի շատ են, և ամեն մեկը իրեն ուղին ունի:
Այդժամ Ամուն պատասխանեց.
- Ինձ դուր է գալիս քո մտածելակերպը: Դու էլ քո ուղին ես գծում: Ժամանակի ընթացքում այդ ուղիով ուրիշներն էլ կգնան:
Ալեքսանդր Բելլից
Անրի Մատիսս "Բուլոնյան անտառ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան