Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 58-րդն է 143 երկրների մեջ, նախորդ տարվա համեմատությամբ բարելավելով իր դիրքերը 7 տեղով:
Այս ցուցանիշն է հրապարակել Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր կենտրոնը, հիմք ընդունելով Համաշխարհային տնտեսական ֆորումի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 2015-ի զեկույցը: Զեկույցը ցույց է տալիս երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու եւ դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը:

 


ԱՊՀ երկրներից Ղազախստանը զբաղեցնում է 40-րդ տեղը անցյալ տարի արձանագրելով հետընթաց 2 տեղով, Ադրբեջանը 57-րդը' հետընթաց 8 տեղով, Ռուսատսանը 41-րդը' առաջընթաց 9 կետով, Տաջիկստանը' 117-րդ տեղում է առանց փոփոխության, Ղրղզստանը 98-րդ տեղում' առաջընթաց 20 տեղով, իսկ Վրաստանի եւ Ուկրաինայի առնչությամբ առաջինը զբաղեցնում է 60-րդ տեղը նախորդ տարվա համեմատ առանց փոփոխության, երկրորդը 71-րդը' 10 տեղով առաջընթացով:

 

 

Կարինե Առաքելյան