Մի քիչ տարօրինակ չէ՞ այն, որ Իսրայելը, այսքան ժամանակ ձգտելով Իրանին հեռու պահել ատոմային զենքեր ունենալուց, դեմ է արտահայտվել նրա միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններին, որոնց պատճառով՝ Իրանի միջուկային զենք ստեղծելու հավանականությունը կտրուկ նվազեց: Իսրայելցի փորձագետնետը պնդում են, թե այս համաձայնագիրը Իսրայելի անվտանգությանը սպառնում է, բայց իրականում նրանք սխալվում են, ինչ որ տեղ՝ ստում: Եթե իրատեսորեն նայենք՝ Իրանը, ներքաշված լինելով տարածաշրջանային զանազան կոնֆլիկտների մեջ, ունենալով այնպիսի հակառակորդներ՝ ինչպիսիք են Սաուդիան Արաբիան եվ իր դաշնակիցները, դժվար թե ցանկանա Իրայելի պես հզոր բանակ ունեցող պետության անվտանգությանը սպառնալ, ըստ որոշ փորձագետների՝ գոյությանը: Լավ, իսկ ինչու՞ է Իսրայել դեմ: Պատասխանը աշխարհաքաղաքականության հետ քիչ կապ ունի, ճիշտ է՝ նա ձգտում է Իրանին ծնկի բերել, բայց ներքաղաքական գործոնները ավելի մեծ են: Իսրայելը խորհրդարանական երկիր է, այստեղ մեծ կարեվորություն ունի վարչապետը, իսկ նախագահի դերը՝ կարելի է ասել՝ խորհրդանշական է: Վարչապետ Նեթանյահուի Լիքուդ կուսակցությունը զբաղեցնում է խորհրդարանի՝ Քնեսեթի, ընդամենը 25%-ը կամ 30 աթոռ, իսկ նրան ընդդիմադիր Զիոնիստ միություն կուսակցությունը՝ 24 աթոռ: Լիքուդը աջ թեվի քաղաքական կուսակցություն է, իսկ ինչպես նրա, այնպես էլ մնացած բոլոր աջ թեվի կուսակցությունների հաջողության հասնելու մեթոդներից մեկը՝ ժողովրդի մեջ վախ ներշնչելն է: Իսրայելի վարչապետը փորձում է համոզել իր ժողովրդին, թե երկիրը վտանգված է եվ այսպիսով շահի նրանց վստահությունը հաջորդ ընտրությունների համար: Սա է բուն պատճառը, որ նա դեմ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, թե չէ միքիչ ծիծաղելի կլինի մտածել, որ Իրանը սպառնում է Իսրայելի գոյությանը:
Խոսրով Սեդրակյան