Շատ գեղեցիկ սանրվածք ունի այս հարգելի Ուորլիքը։ Սանրվածքը հանած մնացածը՝ նրա արտահայտած այս մտքերով հանդերձ, բանի պետք չի։ Տեսնես վարսավիրն ով է որ գնամ մոտը մազերս կտրել տամ։
Մազերը հեչ, մոռացեք, ստից խոսեցի մազերի մասին որ կարդաք այս ստատուսս։

 


Լավ, ենթադրենք Հայաստանը համաձայնվեց գեղեցիկ սնրվածքի տեր պարոն Ուորլիքի առաջարկին, բա Լաչինն ու Քելբաջարը ո՞նց ենք տալու, տալուց հետո ո՞նց է ժողովուրդն ապրելու Վարդենիսում ու Արցախում։
Հա, լավ, ենթադրենք մենք համաձայնվեցինք գեղեցիկ սանրվածք ունեցող պարոն Ուորլիքի այս առաջարկին, բա Իրանը չի ասի էս ինչ եք անում հարգելի հայեր, ինչու եք իմ սահմանը վտանգում այդ Ադրբեջանին սեպի նման խցկելով մեր արանքում , ձեզ ինչ վատություն ենք արել որ սենց դավաճանական քայլերի եք դիմում։ Համ էլ մեր ռուս ընգերներն էլ կնեղանան որ հաշտություն կնքենք Ադրբեջանի հետ։ Նրանք էլ կասեն դուք որ հաշտվեք մենք էլ ինչ գործ ունենք ձեր կողմերում։ Հաշտվում եք որ մեզ քշեք հա Կովկասից։ Դե քշելը հիմա դուք տեսեք։ Չէ, չենք ուզում տեսնել։ Ինչներիս է պետք որ տեսնենք։

 


Չէէէէէէ, Ուորլիք տղա, ասածդ մեր սրտով չի։ Գնա մի քիչ էլ մտածի կտեսնես որ իրոք ասածդ այնքան էլ բանի պետք բան չի։ Որ տարածք հանձնելով խաղաղություն կլինի այդ ինչու Իսրայելը չգնաց տարածք խաղաղության դիմաց գործարքին։ Բա մենք ինչու՞ պիտի գնանք։ Քո կարծիքով մենք հրեայից անխելք ենք հա՞։

 

Համլետ Աբրահամյան