Հազվադեպ մարդկանց կյանքում են սենսացիոն դեպքերով առաջընթացներ լինում։ Սովորական մարդու կյանքում առաջընթացները շատ դանդաղ են տեղի ունենում և այն էլ հիմնականում երկարատև ու համառ աշխատաելու արդյունքում։ Նույն բանն է նաև պետությունների դեպքում։ Բնությունը արաբներին ավազների ու անապատների գրկում հազարամյակներ չարչարելուց հետո միայն արժանացրեց մեծ եկամուտների նացթադոլարների տեսքով և այն էլ միայն վերջին հարյուր տարում։ Սովորեցին արաբները այդ չքնաղ կյանքին ու հիմա կամաց կամաց էլի պիտի գնան իրենց նախկին անապահով կացությանը որովհետև էներգիայի այլընտրանքային տեսակները գնալով կնվազեցնեն նավթի դերը տենտեսության մեջ։ Իսկ մեր հարգելի արաբները չուզեցին ծանր ու տքնաջան աշխատանքով և աստծո տված պարգև նավթադոլարներով իրենց համար կայուն եկամտի աշխատանքներ ստեղծել ինչպես ասենք սովորական երկրներն են արել։ Չարեցին ու կստանան դրան համապատասխան արդյունքը։
Նման ձևով էլ մարդիկ։ Պաշտոնը ձեռ են գցում ու կարծում են վերջ, կապահովեն իրենց ու իրենց զավակներին հավերժ հավիտյան։ Էլ չեն մտածում որ մի արհեստ սովորեն, մի մասնագիտություն ձեռք բերեն որ ապրեն։ Հեչ պետքները չի ու տզի նման կպնում են պետության ջանին, բահով էլ քերես դրանցից ազատում չկա մինչև վերչ կծծեն պետության հյութերն ու պոկ չեն գա։ Դռնից դուրս հանես լուսամուտից կմտնեն ներս, լուսամուտից դուրս հանես՝ դռնից կմտնեն։ Դրանցից պրծում ազատում չկա։ Մեկին կքշես մյուս դրա նմանը կգա։ Հլա դեռ նա էլ ավելի վատը կլինի որովհետև սոված է ու լափելու պահին է սպասում որ ինքն էլ լաքփի ու տռզի նախորդի նման։
Համլետ Աբրահամյան