«Ամենայն վիշտ սուրբ է»,- ասում էր Ռեմարկը: Չես կարող չհամաձայնվել, մանավանդ, երբ այդ վիշտը մարդուն բաժին է հասել հայրենիքի պաշտպանության սուրբ գործի հետևանքով: Սակայն, եթե ես չուզեմ, ապա ոչ Ռեմարկը, ոչ էլ մեկ ուրիշը ինձ չեն կարող ստիպել հարգել մեկին, ով անգամ ինքը չի հարգում իր վիշտը: Այլ կերպ ասած, եթե սգավորը վերածվում է արյան վաշխառուի, ես կհարգեմ նրա վիշտը, բայց ոչ նրան:
Կա մի դատարկ աղջիկ, ով զոհվածի քույր է։ Ներկայանալով չեզոք ու բոլորին մեղադրող, նա իր շուրջն է համախմբում զոհվածների որոշ հարազատներին։ Եվ անհրաժեշտ պահին, երբ նրան հրաման է իջնում, նա տանում է Հայաստանում իշխանություն զավթած թուրքերի քարոզը, որը շատ հաճախ խիստ քաղաքական է լինում։ Ու հիմա այդ աղջկան հանձնարարել են, որպեսզի իրեն կարդացող ու վստահող զոհվածների հարազատների ուղեղի մեջ մտցնի, որ՝ «դե ոչինչ, որ Եռաբլուրում հուղարկավորված տղերքի շիրմաքարերի վրա քիչ փող ծախսեն, մենք պատերազմող երկիր ենք, պետք է զենք առնենք»։
Հասկացա՞նք անբարոյականության պերեդոզը։ Եթե տեղյակ չեք, ասեմ. ՊՆ-ից ինչ որ մի գեներալ օրեր առաջ ծնողներին ասել ա, որ, եթե վերջնական հայտարարի չգանք քարի հարցում, դնելու ենք են, ինչը մենք ենք որոշել։ Եթե դեմ եք, կարանք թողենք, որ արտաշիրիմում անեք, տանեք ձեր ընտանեկան գերեզմանատանը հուղարկավորեք ձեր զավակին։ Ու հիմա այս «սգավորին» ևս լծել են գործի, որպեսզի մարդկանց ուղեղները մտցնի, որ շիրիմ սարքելը որ էժան լինի, ոչինչ, կարևորը զենք առնենք։ Ու մեկը չկա ասի՝ անհամեստ հարց, հարգելի «սգավոր», ի՞նչ զենքի մասին ես խոսում, երբ քո շեֆի շեֆը ամեն օր խոսում ա թուրքի հետ ախպերանալուց, թշնամանք չսերմանելուց, ատում ա ռևանշիստներին ու կոչ ա անում ամեն ինչ մոռանալ ու «խաղաղ» ապրել թուրքի հետ։ Հիմա ստեղ, որ դու կուտ ես տալիս ծնողներին, իբր քարի փողով զենք առնեն, ո՞ւմ ես խաբում իրականում։
Եռաբլուրը պետք չի ընկալել որպես գերեզմանատուն ու պետք չի դրա կառուցապատման մասին խոսել այնպես, ինչպես կխոսեին գերեզմանատան կառուցապատման մասին։ Մեկ անգամ արդեն ասել եմ՝ էդ «քար քցելու» մոտեցումները թարգեք։ Եռաբլուրը սիմվոլ ա՝ խորհրդանիշ։ Մեր պետության խորհրդանիշներից մեկն ա։ Եռաբլուրում կա եկեղեցի՝ մեր հավատքի խորհրդանիշը, Եռաբլուրում կա Հայաստանի դրոշը՝ մեր պետականության խորհրդանիշը, ու Եռաբլուրում են ամփոփված այդ կրոնի ու պետականության համար ընկած տղերքը։ Ու, երբ դուք էդ տղերքի հիշատակը հավերժացնող շիրիմները որոշել եք նման գլխառադ ձևով բարեկարգել, ուրեմն դուք նախ անբարոյական եք, և երկրորդ՝ անհայրենիք, որովհետև ոչ գիտեք հայրենիքի, ոչ էլ դրա համար զոհված տղերքի արժեքը։ Ու էս նույնը տարածվում ա նրանց վրա, ովքեր թելում են ՊՆ կոչեցյալի թելը։ Ու ավելի վատ, եթե դա զոհվածի հարազատ է, որովհետև նա ոչ միայն չի հարգում իր հայրենիքի խորհրդանիշը, այլև չի հարգում իր հարազատի զոհողությունը։
Իսկ ՊՆ-ի ձրիակերների ու հատկապես էդ գեներալ կոչեցյալի մասով ասեմ. «հարգելի» պարոնայք, Եռաբլուրը տենց բուխտաբրախտա չեն բարեկարգում, ծնողների չեն ասում՝ ձեր տարբերակներն առաջարկեք։ Ծնողը դրա մասնագետը չի, նա ամեն ռաբիզ բան կարա առաջարկի կախված իր մտահորիզոնից։ Չեն բերում ինչ որ բիձեքի շիրմաքարերի օրինակներ ու ասում՝ ընտրեք, եթե չեք ընտրում՝ դնում ենք էն, որը մեզ ա հարմար։ Տենց կարաք գնաք բարեկարգեք ձերոնց գերեզմանը, նիկոլի տնեցիքի գերեզմանը, բայց ոչ երբեք Եռաբլուրը։ Պետք ա կտրել էն մարդկանց ձեռքերը, ովքեր ձեզ նման կարևոր գործ են վստահել։ Եռաբլուրի բարեկարգման, ինչպես նաև շիրմաքարերի ընտրության համար պետք է ձևավորվի մասնագետների հանձնաժողով, պետք է Եռաբլուրի՝ որպես զինվորական պանթեոնի նախագծման համար ճարտարապետական մրցույթ հայտարարվի և հետո նոր ներկայացվի ծնողների ու հանրության դատին։ Ճարտարապետական մրցույթ չեք հայտարարել, իսկ «հանձանժողովն» էլ ստեղծել եք, որպեսզի լսեք ծնողների տարբերակները...
Խելքի եկեք, արա, ԱՄՈԹ Ա։ Ի՞նչ եք կորցրել, ի՞նչ եք ման գալիս, ինչի՞ վրա եք ուզում խնայողություն անել, տղերքի հիշատակի՞։ Հազար ամոթ էն հարազատներին, ովքեր էս սրբապիղծ գործի մեջ հանձն են առել քարոզչության գիծը, որպեսզի համոզեն մյուս ծնողներին, որ էս բառդակը ճիշտ ա, զենք պետք ա առնենք, քարն ի՞նչ եք անում։ Ես առավել քան վստահ եմ, որ, եթե նրանց զոհված հարազատը ողջ լիներ, իրենց փոխարեն գետինը կմտներ։ Գետինը կմտներ, որ իր հարազատը մասնակից է նման պիղծ ու անբարոյական գործին, այն է՝ արժեզրկել տղերքի հիշատակն ու նրանց շիրիմները վերածել հասարակ գերեզմանների...
Եռաբլուրը մեր պետության խորհրդանիշներից ա և անբարոյական են այն մարդիկ, ովքեր տղերքի շիրիմների բարեկարգման հարցին մոտենում են «քար քցելու» տրամաբանությամբ
12:42 - 10.Օգոստոս.2021
Առաջարկում ենք նաև
23/10/14 14:07
Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ժողովրդին քցելու հարուստ փորձ ունեն. Ն. Փաշինյան (տեսանյութ)
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
06/11/23 22:00
Հայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. Sputnik Արմենիա
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
21/07/23 15:40
«Այն (չ)մարդիկ, ովքեր հայտարարում են՝ Արցախը Ադրբեջան է, վաղը հայտարարելու են, որ Երևանը Հայաստան չէ»
27/04/23 17:59
2․5 տարի է՝ մարդիկ, փոշու ու քարերի վրայով քայլելով են մոտենում 18-20 տարեկան տղաների շիրիմներին
13/03/23 10:30
Իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից
07/12/22 13:35
Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին. Վահե Հովհաննիսյան
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
02/07/20 19:03
Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում. Էդուարդ Աղաջանյան
Լրահոս
10:29
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
12:40
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան
13:30
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները
13:20
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
11:40
Մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան Աբրահամյան
09:05
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
10:20
Վտանգավոր հայտարարություն, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ»` Թուրքիային. Հակոբ Բադալյանը՝ Ցեղասպանության զոհերի անվանացանկի մասին
14:40
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Հովհաննիսյան
10:40
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը
14:10
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Վահե Հովհաննիսյան
13:33
Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է՝ չեն դադարեցնում Ադրբեջանի հասցեին մեղադրանքները
12:05
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով
13:35
ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն. Աբրահամյան
16:33
Մեր կնքած CEPA-ն վեկտորների համադրում էր, իսկ այսօրվա «եվրամերձեցումը»՝ ՀՀ-ն թնդանոթի միս կիրառելու
16:28
Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Աշոտյան
13:20
Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան
11:31
Մինչ Փաշինյանը և թիմակիցները զվարճանքի մեջ են. Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստություն է տեսնում
13:20
Իսրայելը պատերազմին զուգահեռ հասցնում է ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարում հասցնել Ադրբեջանին. Աբրահամյան
13:20
Ինչքան հայոց բանակն էր պարտված Արցախն ազատագրելու ժամանակ, այնքան էլ ռուսական բանակը՝ Ուկրաինայում. Շարմազանով
12:40
Իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացում. Վահե Հովհաննիսյան
11:00
ԱԽ քարտուղարի կողմից ՌԴ-ի հասցեին վերջերս հնչեցրած մեղադրանքը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում. Աբրահամյան
14:30
Ադրբեջանը արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ. Աբրահամյան
18:10
Պաշտոնյաներն այնպես են խոսում, կարծես նրանց խնդրանքով չէին ռուս զինծառայողները տեղակայվել ՀՀ-ում․ Տիգրան Աբրահամյան
11:49
Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա+Ռուսաստան, հերթում Իրանն է
12:00
Ներքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
12:16
Ֆրանսահայ հերոսի մասին հուզիչ տեքստեր հնչեցնողը զուգահեռ երկարացնում է զոհված հերոսի ծնողի կալանքը
10:30
Ալիևի երդմնակալության ելույթը խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն ՌԴ-ի, Իրանի,այլ նաև Թուրքիայի դեմ
13:00
ՀՀ-ն երբեք ՌԴ-ից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված բեմադրությունների պատճառով. Աշոտյան