Բոլոր ժամանակներում եղել են այնպիսի խելագար մարդիկ, որոնք իրենց մտավոր խնդիրներով հանդերձ անջնջելի հետք են թողել աշխարհի պատմության մեջ: Հենց այդ մտավոր խնդիրներով են նրանք զարմանալի հայտնագործություններ կատարել, մաթեմատիկական թեորեմներ ստեղծել, արվեստի գանձարանը հարստացրել անմահ գլուխգործոցներով: Այս ցանկում կծանոթանանք աշխարհահռչակ 10 հանճարներին և նրանց մտավոր խնդիրներին:

 

 

 

 

Աշխարհի հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ

1. Ֆրանսիայի Չարլզ 6-րդ թագավորը: Ֆրանսիայի Չարլզ 6-րդ թագավորը հայտնի էր նաև Չարլզ Խելագար անվամբ: Նա թագավորել է Ֆրանսիայում 1380-1422թթ.: Գահակալությունից 12 տարի անց սկսվեցին նրա խելագարության նոպաները: Չարլզ 6-րդի մոտ լինում էին պահեր, երբ մոռանում էր իր անունը և նույնիսկ այն փաստը, որ թագավոր է: Երբեմն չէր ճանաչում հարազատ կնոջը և երեխաներին: 1405թ. շուրջ 5 ամիս նա հրաժարվում էր լոգանք ընդունելուց կամ հագուստները փոխելուց: Պյուս 2-րդ Պապի գրություններից իմանում ենք այն, որ Չարլզ 6-րդը կարծում էր, թե ինքը «պատրաստված» է ապակուց, և հրաժարվում էր զրահազգեստ կրել' վախենալով կոտրվելուց:

 

 

 

Աշխարհի հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ

2. Աբրահամ Լինքոլն: Աբրահամ Լինքոլնը ԱՄՆ 16-րդ նախագահն էր: Նա տառապում էր մելանխոլիայով: Եթե մարդիկ ժամանակ առ ժամանակ տխրում են, ապա Լինկոլնի մոտ նկատվում էր մշտական ճնշող, տկարացնող դեպրեսիա: Որոշ կենսագիրներ պնդում են, որ նա բազմիցս մտածել է ինքնասպանության մասին: «Ability» թերթում Լինկոլնի վերաբերյալ հոդվածը նշում էր, որ նա կարող էր անկառավարելի կերպով լաց լինել հուսահատությունից և օգտագործել հումորը՝ հավասարակշռելու իր տխրությունը: Նա նաև կառչում էր աշխատանքից, ճակատագրական և կրոնական հայացքներից, որպեսզի հաղթահարեր մելանխոլիան:

 

 

 

 

 

Շարունակությունը՝ այստեղ