Կան մարդիկ, ովքեր ապագայում լուրջ խնդիրներ են առաջացնելու կառավարության համար։ Մարդիկ, որոնց միակ նպատակը վարկեր, տույժ և տուգանքներ ջրելն է, չեն կարող օրինական երկրին արժանի քաղաքացի լինեն։

Ահավոր սխալ եմ համարում կառավարության կողմից ֆինանսական ներումների այս շղթան, քանի որ պետական բյուջեի հաշվին մարդկանց ներում շնորհելը նրանց դարձնում է հանցագործ ու ինչպես բոլոր հանցագործները հետագայում նրանք կառավարությունից միշտ ներում եմ պահանջելու ցանկացած հարցի շուրջ։

Պետք է ուսումնասիրվի բոլոր վարկերի տեսակները, պետք է քննվի բոլոր խնդրահարույց տուգանքները ու ամեն մեկի համար առանձին որոշում կայացվի։ Կան բանկեր կամ այլ կազմակերպություններ, որոնք իրոք օգտվել են մարդկանց վատ վիճակից ու անհասկանալի տոկոսների տակ ճզմել են մարդկանց, նման մարդիկ պետք է ազատվեն այդ տոկոսների, բայց միայն օրենքի շրջանակներում, որպեսզի դրանից մեկ այլ ուժեր օգուտ չփախցնեն։

 

Աշոտ Ասատրյան