Կոմկուսի համագումարի ժամանակ Ստալինը հանդես է գալիս հաշվետվությամբ: Սրահում ինչ-որ մեկը փռշտում է։ Ստալինը ընդհատում է խոսքը եւ դիմում ներկաներին․


-Ո՞վ փռշտաց:


Բոլորը լուռ են․․․


Նորից է հարցնում։ Պատասխան չկա:


Բերիային հանձնարարում է գնդակահարել առաջին շարքում նստած պատվիրակներին։


-Ո՞վ փռշտաց,- կրկին հարցնում է Ստալինը։


Սրահում քար լռություն է։


-Գնդակահարե՛լ երկրորդ շարքում նստածներին,- գոռում է Ստալինը։


Առաջնորդը կրկին դիմում է ներկաներին։


- Լսե՛ք, ո՞վ փռշտաց։


Լացակումած ոտքի է կանգնում մի երիտասարդ։


-Ես փռշտացի, ընկե՛ր Ստալին:


-Առողջություն, տղա ջան,-ասում է Ստալինը։