Կոմունիստական կուսակցության համագումարի ժամանակ Ստալինը հանդես է գալիս հաշվետվությամբ: Սրահում ինչ-որ մեկը հանկարծ փռշտում է։ Ստալինը ընդհատում է խոսքը եւ դիմում ներկաներին․
-Ո՞վ փռշտաց:
Բոլորը լուռ են․․․
Նորից է հարցնում։ Պատասխան չկա:
Բերիային հանձնարարում է գնդակահարել առաջին շարքում նստած պատվիրակներին։
-Ո՞վ փռշտաց,- կրկին հարցնում է Ստալինը։

 


Սրահում քար լռություն է։
-Գնդակահարե՛լ երկրորդ շարքում նստածներին,- գոռում է Ստալինը։
Առաջնորդը կրկին դիմում է ներկաներին։
- Լսե՛ք, ո՞վ փռշտաց։
Վերջին շարքում լացակումած կանգնում է մի երիտասարդ։
-Ես փռշտացի, ընկե՛ր Ստալին:
-Առողջություն, տղա ջան,-ասում է Ստալինը։

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ