Հայաստանն այն երկիրն է, որ երբեք չի հոգնում, հաճախ թշնամու դավերից սայթաքում , բայց հաջորդ վարկյանին իր մահաբեր թուրը ժանտ որոտի պես իջեցնում է թշնամու հայաջինջ մտքերով լի գլխին:
Հայաստանն այն երկիրն է, որի զավակները ամեն վարկյան ծնվում և մեռնում են հանուն սուրբ Հողի:
Հայաստանն այն երկիրն է, որի երկինքը հաճախ մթնում է թշնամու նետերի ստվերից և հեղեվում արյան հորդ գետերից:
Հայաստանն այն երկիրն է, որի հողը պարարտ է արյունով, սուրբ արյունով, որ ամեն վարկյան թափում են նրա զավակները ի սեր Հայի ու Հայաստանի:
Հայաստանն այն երկիրն է, որը համառ կաղնու նման, երբեք չի ընկճվում փոթորկի առաջ:
Հայաստանն այն երկիրն է, որի ամեն մի զավակ իր ծննդյան օրից ի մահ զինվոր է, ամենաիսկական զինվոր, զինվոր՝ ով առավոտյան՝ արշալույսի շողերի տակ ծնվում է, մի մաբողջ ցերեկ դիմադրում ու կոտորում անարգ թշնամուն, իսկ երեկոյան խուլ հառաչանքով, Հայաստան գոռալով, ընկնում թշնամու դավից:
Հայաստանն այն երկիրն է, որտեղ այս առավոտ , արշալույսին ծնվեց նա, ով գիշերը զոհ գնաց թշնամու խավար դավին::
Ահա՛ այն երկիրը, որի մասին թշնամին շշուկով է խոսում: Որի անվան առաջ աշխարհը գլուխ է խոնարհում:
Ահա՛ Հայաստանը:
Գևորգ Գյուլումյան