Արաբական թերակղզու հարավում՝Եմենում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է մահմեդականների ԻՆՔՆԱԿՈՉ "ՕՄԲՈՒԴՍՄԵՆ"՝Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը...Նա իր դժգոհությունն է հայտնել Իրանի կողմից վարվող քաղաքականությունից,ով պաշտպանում է Եմենի ղեկավարության հակառակորդներին՝հուսի զինյալներին,ովքեր ստիպել են նախագահ Աբդա Մանսուր Հադիին փախչել երկրից և ապաստանել հարևան Սաուդյան Արաբիայում...Այս դեպքերից հետո՝ մարտի լույս 26-ի գիշերը արաբական 8 երկիր' Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ռազմական գործողություններ էին սկսել Եմենում' օդային հարվածներ հասցնելով այդ երկրում իրենց տիրապետությունը հաստատած հուսի զինյալների դիրքերին...Ամեն ինչին խառնվող Էրդողանը հայտարարել է,որ Իրանի ակտիվացումը տարածաշրջանում ԴՈՒՐ չի գալիս ԱՄՆ-ին,Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի ավազանի մյուս երկրներին...Շարունակելով միտքը Էրդողանը կոչ է արել Իրանին ԴՈՒՐՍ գալ Սիրիայից և Իրաքից,ինչպես նաև չհովանավորել Եմենում գործող ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻՆ...Շատ զարմանալի է,որ իրեն ՀԶՈՐ պետության նախագահի տեղ դնող Ռ.Էրդողանը իջել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի ավազանի երկրների ղեկավարների ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԻ մակարդակի և հայտարարություններ է անում ՆՐԱՆՑ,այլ ոչ թե ԻՐ անունից...Անկարայի ի՛նչ գործն է,թե Վաշիգնոնին կամ Էր Ռիադին դուր չի գալիս Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունը...Անկարան թող իր անունից ԲԱՐԲԱՋԻ...Եմենի հարցն ՕԳՏԱԳՈՐԾԵԿԼՈՎ Ռ.Էրդողանը հիշում է իր ԱՄԵԱՑԱՎՈՏ խնդիրը,որտեղ նա ԽԱՅՏԱՌԱԿՎԵՑ՝Սիրիան..."Եղբայր" Բաշարի դեմ Արևմուտքի սանձազերծած պատերազմին մասնակցելով, Անկարան հույս ուներ վերականգնել ՆԵՈօսմանական քաղաքականությունը՝բոլորին ցույց տալով,որ Թուրքիան կարող է ազդել իրեն նախկինում պատկանած տարածքների վրա...Սակայն Թեհրանի և Մոսկվայի օգնությունը Դամասկոսին Ի ՉԻՔ ԴԱՐՁՐԵՑԻՆ Անկարայի ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ և ցույց տվեցին թուրքերի իրական պատկերը...Իսկ Էրդողանի վերջին "ՄԻՏՔՆ" այն մասին,որ Իրանը հովանավորում է աղանդավորներին՝ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ է...Դրանով Թուրքիայի նախագահը աղանդի մակարդակի իջեցրեց ՇԻԱ մահմեդականությունը,որի դեմ պայքարում են ՍՈՒՆԻՆԵՐԸ...Այս քայլով սունի մահմեդականների "պաշտպան" Էրդողանը իրեն վեր դասեց Սաուդյան Արաբիայից և ցույց տվեց,որ "Հռոմի պապից ավելի ԿԱԹՈԼԻԿ" է...
Հ.Գ.Ուրիշի ձեռքերով Թեհրանին խոչընդոտելով՝ Անկարան փորձում է մի "պատառ" ստանալ ապագա ավարից(եթե իհարկե այն լինի)...Մեկ կարևոր հանգամանք ևս.Ամենաբարձր ԳՈՌԱՑՈՂ Ռ.Էրդողանի հարազատ Թուրքիան,ով շատ մտահոգ է Եմենում տիրող իրավիջակով, չգիտես ինչու ՉԻ մասնակցում սունիների ձևավորած կոալիցիայում (Սաուդյան Արաբիա,Քուվեյթ,Քաթար,Սուդան,Եգիպտոս,ՄԱԷ,Հորդանան),որը պայքարում է շիա-հուսիների ԴԵՄ...Ամբոխավարությունը,ինքնագովազդը և իշխանությունը ԱՄԵՆ ԳՆՈՎ պահպանելը՝սա է ՀԱՅԱՏՅԱՑ Ռ.Թ.Էրդողանի կյանքի ողջ ԻՄԱՍՏԸ...
Գագիկ Համբարյան