Չնայած նրան, որ տարեսկզբին տնտեսական ակտիվությունը դեռևս ցածր է, ԿԲ-ի գնահատումներով հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվությունը եղել է սպասվածից ավելին, որին էլ նպաստել է գյուղատնտեսության և շինարարության ոլորտների կանխատեսվածից բարձր աճը:
Օրերս ԿԲ խորհուրդը որոշում է ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 10,5-ի սահմանում, որն էլ 3,75%-ով ավել է 2014-ի վերջի համեմատ։ Կենտրոնական դրամատունը դեռ նպատակահարմար չի գտնում դրա վերանայումը:

 

Ինչպես հայտնի է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն առաջին հերթին ուղղված է հնարավոր թանկացումների դեմ, իսկ տարեսկզբին տեղի ունեցած գնաճը 5.4% է, որը գտնվում է թույլատրելի առավելագույն 5,5-ի սահմանում։
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու և տնտեսության մեջ մտնող փողի գինը իջեցնելու փոխարեն, փորձել կարճաժամկետ վարկերի էժանացման միջոցով խթանել տնտեսական ակտիվությունը: Մասնավորապես լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի նվազեցմամբ և բանկերի կողմից ներգրավվող երկարաժամկետ միջոցների պահուստավորման պայմանների մեղմացմամբ։

 

 


Տնտեսական անկյուն