Դրամի բացակայության ժամանակ տեղի էր ունենում ապրանքափոխանակություն, որը կատարվում էր «Ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով: Բայց ժամանակի ընթացքում այդ շղթա ներխուժեց փողը:
Տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների մոտ որպես փող օգտագործվել են փղոսկրի կտորներ, կաշի, հավկիթներ, նետ ու աղեղ, մետաղյա ամաններ, թմբուկներ, աղ, պանիր և այլն:
Աոաջին բրոնզե մետաղները դրոշմվել են Չինաստանում, և հենց նույն Չինաստանում էլ 1024թ. թողարկվեց աոաջին թղթադրամր: Այն լայն ընդունելություն գտավ և արդեն 150 տարի անց միջազգային ճանաչում ուներ:
Մինչև մեր օրերն ապրող դրամներից ամենահինը ֆունտն է: Ինչ վերաբերում է ֆունտ սթերլինգին, ապա այն առաջացել է ավելի ուշ: 8-րդ դարում Բրիտանիայում գոյություն ուներ մանր դրամ՝ սթերլինգ, որը ֆունտի 1/240 մասն էր: Բրիտանացիներր հաշվումների հեշտության համար 240 ստերլինգր սկսեցին անվանել ֆունտ սթերլինգ:
Դոլարն առաջացել է Գերմանիայում, 1519 թ. և սկզբնական շրջանում անվանվել «թալեր»: 19-րդ դարում Գերմանիան անցավ ժամանակակից մարկին, իսկ դոլարր շարունակեց իր գոյությունը՝ շնորհիվ անգլիացի ու իսպանացի նվաճողների:
Շարունակությունն՝ այստեղ