աթը պահպանում է ուղեղի ֆունկցիոնալությունը

Հայտնի է, որ կաթը օգտակար է ոսկրային համակարգի և մկանների հյուսվածքների համար: Բացի այդ, Կանզասի համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտությունը պարզել է, որ կաթը նաև օգտակար է ուղեղի առողջության ու ֆունկցիոնալության համար:

Նրանք ուսումնասիրել են 60 տարիքով մարդկանց դիետաները, այնուհետև իրականացրել են նրանց ուղեղի սկանավորում: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք ավելի շատ են կաթ օգտագործել, նրանց ուղեղի ֆոնկցիոնալությունն ու առողջությունը ավելի բարձր մակարդակ է ունեցել:



Գիտնականները բացատրում են, որ կաթ օգտագործելու արդյունքում ուղեղում բարձրանում է հակաօքսիդանտ գլուտատիոնի արտադրությունը, որը պայքարում է այսպես կոչված թթվային սթրեսի դեմ, որը հանգեցնում է ուղեղում մի շարք պրոցեսների խանգարման կամ շեղումների:

Թթվային սթրեսի հետևանքով առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունը:

Մասնագետները խորհուրդ են տալիս, օրվա ընթացքում օգտագործել 1-3 բաժակ կաթ, ինչը կպահպանի նաև ուղեղի առողջությունը: