Սուրճի հատիկները պարունակում են այնպիսի տարրեր, որոնք կարող են շատ օգտակար լինել մտավոր հետամնացությունն ու հատկապես Ալցհեյմերի հիվանդությունը բուժելու գործում: Ճապոնայի համալսարաններից մեկի գիտնականները բացահայտել են, որ քլորոգենային թթուն, որն առկա է սուրճի հատիկների մեջ, պաշտպանում է գլխուղեղային բջիջներն ու թույլ չի տալիս, որ դրանք քայքայվեն:
Մկների վրա արված փորձարկումների արդյունքում պարզվել է նաև որ սուրճն օգնում է վերականգնել հիշողությունը: Փորձի ընթացքում հիվանդ մկներին գցել են լողավազանը, որպեսզի նրանք գտնեն դուրս գալու ճանապարհը:
Մկների մեծ մասը խորտակվել է: Մեկ ամիս շարունակ մկներին ջրի հետ տալիս են նաև քլորոգենային թթու, արդյունքում նրանք առողջ մկների հետ մեկտեղ գտնում են լողավազանից դուրս գալու ճանապարհը:
Գիտնականները նշում են, որ եթե այս հետազոտությունը հաստատվի, ապա ուղեղի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ հնարավոր կլինի կանխել: