Կենտրոնական բանկի խորհուրդն իր մարտի 24-ի նիստում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում հունվար-փետրվար ժամանակահատվածի տնտեսական ակտիվությունը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և շինարարության ճյուղերում սպասվածից բարձր աճով:
Մյուս կողմից, նախորդ տարեվերջի զարգացումներով պայմանավորված, ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաների լարվածությունը թուլացել է, որի հիման վրա էլ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների նվազեցումը՝ իջեցնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքը և վերականգնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքից դրա բնականոն՝ 1.5 տոկոսային կետով հեռացվածությունը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն, ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 12 տոկոս և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,5 տոկոս:
Անահիտ Գրիգորյան