«Ամեն դեպքում մարդկանց հայտնի է իրենց ճակատագիրը, միայն թե նրանք չեն ցանկանում իրենց խոստովանել»,- արտահայտվեց իմաստուն Խէն:
- Ինչո՞ւ- հարցրեցին նրանից:
Խէն ծիծաղեց ինքն իրեն և պատասխանեց.
- Որովհետև այդ մասին գիտելիքը ոչինչ չի փոխում: Եթե դուք գիտեք ձեր ճակատագիրը, և այն Ձեզ դուր չի գալիս... դուք շունչ եք քաշում և ինչպես մեծամասնությունը սկսում եք հույսը դնել մեծն «Հանկարծ», ‹‹Բա որ››- ների վրա , ինչը կարող է փոխել Ձեր ճակատագիրը: Համարելով, որ մենք բոլորս նման դեպքի արդյունք ենք, ապա ինչո՞ւ նրան չանդրադառնալ ևս մեկ անգամ:
- Իհարկե,- համաձայնվեցին նրա հետ,- Եվ ինչո՞ւ ոչ:
- Այն բանի համար, որ ‹‹Հանկարծի›› երեխաները իրենց այդպիսին չեն համարում՝ նվիրվելով իրենց մոր Ճակատագրին, համարվում են ‹‹Անհրաժեշտության›› դուստրը: Իսկ ինչպե՞ս դրանում գլուխ հանել: Մարդուն ոչ մի կերպ չի հաջողվում, միթե ‹‹Պատահում է››...
- Բայց բոլորը չէ, որ այդպես են մտածում,- զգուշորեն հակաճառեցին նրան:- Ինչ-որ մեկը գործում է Ճակատագրի դեմ:
- Այո: Կան այնպիսինները, ովքեր որոշում են ճակատագիրը փորձել: Եվ մեկի մոտ էլ դա ստացվում է: Մարդիկ հետևում են այդպիսիններին սարսափով և հիացմունքով, ասելով՝ « Ահա այսպիսին է նրանց ճակատագիրը: Որոշների բախտը բերում է...»
- Հավանաբար, բոլորը զգում են իրենց վերջը և դրա համար էլ նույնիսկ չեն փորձում.... – ենթադրեցին պատասխանը:
- Ահա, թե ես ինչ նկատի ունեի,- ավելացրեց Խէն:- Ով կարող է, նա գիտի, իսկ ով չի կարող՝ նա չի էլ ուզում իմանալ: Չնայած... ինչպե՞ս իմանալ՝ քո՞նն է դա, եթե դու նույնիսկ չես փորձել:
Ալեքսանդր Բելլից
Անրի Մատիսս "Դեղին Վարագույր"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան