Պարսից Խոսրով Ա Անուշիրվան թագավորը (Անուշիրվան պարսկերեն՝ انوشيروان - անմահ հոգի ունեցող, կառավարել է 531–578 թթ) Հայաստանում հազարապետ է նշանակում իր ազգակից ոմն Սուրենի, որը գալով մեր երկիրը՝ անչափ բռնություններ է գործադրում Հայոց նախարարների վրա: Սրա վրա զայրացած' բդեշխ Վարդան Մամիկոնյանը (Կրտսեր Վարդան) սուսերահար է անում անօրենին եւ վերցնելով ընտանիքը' փախչում հունաց երկրի արքայանիստ Կոստանդնուպոլիս քաղաքը:

 

Նա դիմում է Հուստինիանոսին (527-565), որը Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցեց, եւ հորդորում նրան օրինապես իր անունով կոչել Սոֆիայի ավագ դուռը, որը եւ մինչեւ այսօր կոչվում է «Հայոց դուռ»:

Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ)
«Պատմութիւն տիեզերական»

ՀԳ - Ստ. Մալխասյանցի կարծիքով, Սուրենի սպանությունը տեղի է ունեցել 572 թ.:

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ