Պարսից Խոսրով թագավորը Հայաստանում հազարապետ է նշանակում իր ազգակից ոմն Սուրենի, որը գալով մեր երկիրը, անչափ բռնություններ է գործադրում Հայոց նախարարների վրա: Սրա վրա զայրացած բդեշխ Վարդան Մամիկոնյանը սուսերահար է անում անօրենին եւ վերցնելով իր ընտանիքը' փախչում հունաց երկրի արքայանիստ Կոստանդնուպոլիս քաղաքը: Նա դիմում է Հուստինիանոսին, որը Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցեց, եւ հորդորում է նրան օրինապես իր անունով կոչել Սոֆիայի ավագ դուռը, որը եւ մինչեւ այսօր կոչվում է Հայոց դուռ:

Ստեփանոս Տարոնեցի /Ասողիկ/

ՀԳ - Ստ. Մալխասյանցի կարծիքով, այս դեպքը տեղի է ունեցել 572 թ.: