Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին ունեցել է չորս որդի եւ 2 դուստր։ Ավագ դուստրը Հրաչյան էր, ով հետագայում վերցրել է Անահիտ անունը։ Երկրորդը Արամն էր, հետո ծնվեցին Աշոտն ու Ռուբենը (երկվորյակներ), Կարենը, Մարգարիտը։ Քաջազնունու երեք որդիները կամավոր մեկնել են ռազմաճակատ։ Արամը սպանվել է Զանգիբասարի կռիվներում, Աշոտը՝ Ղարաքիլիսայի ճակատամարտում, Ռուբենը՝ գերության մեջ։
Ի դեպ, Ղարաքիլիսայի ճակատամարտին գործուն մասնակցություն է ունեցել նաեւ մեր պետական այրերից Համազասպ Օհանջանյանը (ՀՀ վարչապետ՝ 1920 մայիսի 5 - նոյեմբերի 25), ում ավագ որդին՝ Մոնիկը, նույն կռվում ընկել է հերոսի մահով։
Հայե՛ր, գիտե՞ք, որ