Հայտնի է, որ առաքելական ժամանակներից մինչեւ 301թ. Հայոց հայրապետները մշտական նստավայր չեն ունեցել: Մեծ Հայքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Մայր եկեղեցին՝ Սուրբ Երրորդությունը, կառուցվեց Տարոնի Աշտիշատում: Փ. Բուզանդը վկայում է, որ Աշտիշատում Գրիգորը հիմնեց առաջին եկեղեցին, որտեղ էլ 354թ. կայացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին ժողովը․ «Հավաքվեցին Աշտիշատ գյուղում, որտեղ առաջին անգամ եկեղեցի էր շինված, որովհետեւ նա էր Մայր եկեղեցին եւ նախնյաց եկեղեցական ժողովների ժողովատեղը»:

 


Քարքե լեռան լանջին, իննը աղբյուրների ակունքների մոտ, եկեղեցու կառուցման մասին Զենոբ Գլակի եւ Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմություն» երկից իմանում ենք, որ «Սուրբ Գրիգորը ձեռնամուխ եղավ եկեղեցու հիմնադրմանը... Տասներկու օր շարունակ այնտեղ ջանք թափեց, կառուցեց եւ Ս. Կարապետի նշխարների մի մասը այնտեղ հաստատեց: Գրիգոր Լուսավորիչը Տարոնում հիմնադրեց Աշտիշատի Սուրբ Երրորդություն Մայր եկեղեցին, Մշո Իննակնյա Սուրբ Կարապետը եւ քրիստոնեական այլ սրբավայրեր»:





Հայե՛ր, գիտե՞ք, որ