Գիտնականներն արդեն վաղուց փորձում են պարզել, թե որ տարիքում է մեր ուղեղը սկսում ծերանալ: Վիրջինիայի համալսարանի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում սարսափելի բացահայտում են արել, պարզվում է մեր ուղեղը սկսում է ծերանալ 27 տարեկանից:
Սակայն, դա այնքան էլ վախենալու չէ, որքան թվում է առաջին հայացքից: Որպես ծերացման գործընթաց գիտնականները դիտարկում են ուղեղի կարողությունների առավելագույն չափով աշխատելու հավանականությունը:
Համաձայն հետազոտության, մարդը սկսում է ավելի դժվար սովորել նոր բաներ և ավելի դժվար է հարմարվում նոր իրողություններին:

 

 


Ընդ որում, համաձայն հետազոտության, մեր ուղեղը ամենից ընկալողունակ է 22 տարեկան հասակում: Ամբողջ կյանքի ընթացքում, սովորած, տեսած ու լսած բաները մարդու ուղեղում պահպանվում են մինչև 60 տարեկան: Այնուհետև դրանք հեզտհետե խամրում են:
Գիտնականները նշում են, որ հայտնի փաստ է՝ միջին վիճակագրական մարդը օգտագործում ՝իր ուղեղի 3-7 տոկոսը: Տարիքին զուգահեռ նույնիսկ այս չնչին տոկոսը սկսում է նվազել: