Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ մարդու ուղեղը ավելի շուտ է ծերանում: Մինչև այժմ համարվում էր, որ ուղեղը սկսում է ծերանալ 60 տարեկանում: Սակայն բրիտանացի գիտնականները 10 տարի հետազոտել են 45-70 տարեկան մարդկանց ուղեղի զարգացման ու ծերացման գործընթացը: 7000 մարդկանց շրջանում գիտնականները պարբերաբար ստուգել են ուղեղի հիշողությունը, զգայարանները, բառապաշարը և պարզել են, որ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ուսման, նոր երևույթների ընկալման և հիշողության համար արդեն 45 տարեկանում սկսում է թերանալ:

 

 

45-49 տարեկանում մարդու մտավոր կարողությունները անկում են ապրում 3.6 տոկոսով: 65-70 տարեկանում 9.6 տոկոսով: Ընդ որում, կանանց մոտ ուղեղի ծերացման գործընթացը ավելի դանդաղ է կատարվում՝ նույն տարիքային խմբի կանանց ուղեղը ծերանում է 7.4 տոկոսով: