Պարզվում է՝ առաջին նախագահի մարտիմեկյան հայտարարության կոդավորված հատվածը չի վերաբերել ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանին, ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ Ժիրայր սեֆիլյանին, այլ՝ նրանց, ովքեր չեն պայքարում Ս.Սարգսյանի դեմ:
Նշվածն արտացոլված է Լ.Զուրաբյանի մեկնաբանության մեջ: Ավելին, վերջինս Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ հնչած ակնարկները գնահատել է որպես հումորային, այսինքն՝ կատակ:
Իհարկե հասկանալի է, որ, վերջին զարգացումների համատեքստում, կարծես մոլորված վիճակում հայտնված ընդդիմությունը, այդ թվում նաև՝ ՀԱԿ-ը, տարատեսակ հայտարարություններով և մեկնաբանություններով փորձում է իրենից վանել ձախողված քաղաքականություն իրականացնողի կամ անհաջողակ ընդդիմադիրի որակումները, սակայն, ավելի անհասկանալի է, թե ինչու են փորձում նույն այդ ուժերի ներկայացուցիչներն իրար հակասող կարծիքներ արտահայտել՝ ակնհայտը ներկայացնելով այլ գույներով:
Իրականում լավ կլիներ, որ ընդդիմադիրներից յուրաքանչյուրը փոխեր իր վերաբերմունքը թե՛ իշխանությունների, թե՛ ժողովրդի և ավելին՝ հենց իրենց ընդդիմադիր գործընկերների նկատմամբ, և սեփական շահերի առաջխաղացման փոխարեն զբաղվեր ճշմարիտ և ազգանվեր գործունեությամբ, իրեն հասարակությանը ներկայացներ իրական սպասումներին համապատասխան, ոչ թե կես ճանապարհից նահանելուց հետո, ուրիշներին քարկոծելու և այդպիսով, իբր արդարանալու փոխարեն, մարդկանց կրկին ապակողմնորոշելու, հուսահատության և հիասթափության գիրկը տանելու փորձեր կատարեր: Առավել ազնիվ կլիներ նրանց կողմից, ընդունելով սեփական մեղքի բաժինը՝ ստեղծված իրավիճակի համար, ընդհանրապես մաքրեր քաղաքական դաշտն իր ներկայությունից:
Հ.Գ.Գալով Լ.Զուրաբյանի մեկնաբանությունը, կարծես, անպատասխան է մնում այն հարցը, թե ու՞մ են ուղղված առաջին նախագահի հետևյալ խոսքերը, եթե ոչ Փաշինյանին, Րաֆիին և Սեֆիլյանին. «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։
Մարատ Ստեփանյան