Դավութօղլուն կազմակերպվածության ու ակտիվության պահանջ է ներկայացնում ԱՄՆ-ի թուրքական համայնքին: Նյու-Յորքում թուրք-ամերիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նա կոչ է արել ԱՄն-ի մոտ 190 հազարանոց թուրքական համայնքին ակտիվ ներգրավվածություն ունենալ քաղաքական, հասարակական, գիտական ու տնտեսական ոլորտներում, մեծացնել իրենց հավաքական դերակատարությունը և լոբբինգային ազեցությունը: Դավութօղլուն փորձաքարային է համարել Ցեղասպանության 100-ամյա տարելիցը և կոչ արել համախմբված ու ակտիվ ջանքերով դիմագրավել ու չեզոքացնել «Թուրքիայի դեմ ուղղված մեղադրանքներն ու վիրավորանքները»:
Լևոն Հովսեփյան