Կիլիկյան Հայաստանում արքունի դատական իրավասությունը տարածվում էր Կիլիկիայի ամբողջ բնակչության վրա։ Արքունի ատյանին ենթակա էին ոչ միայն մուսուլմաններն ու ֆրանկները, այլեւ իտալական քաղաքներից եկած առեւտրականները, հոգեւոր միաբանությունների անդամներն ու դիվանագետները։ Վերջիններս թեեւ ունեին մենաշնորհային առեւտրի արտոնագրեր, որոշակի ինքնավար իրավունքներ՝ այդ թվում դատարաններ, բայց երբ հարցը վերաբերվում էր ծանր հանցագործություններին՝ բոլորը ենթակա էին թագավորական դատարանին։

 

 

Հայերի ու օտարերկրացիների մեջ ծագած վիճելի գործերը նույնպես քննության էին առնվում հայկական դատարանների կողմից։ Այդ մասին է վկայում ոչ միայն Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը», այլեւ 1201, 1245 եւ 1271 թվականներին Վենետիկի, ինչպես նաեւ իտալական այլ քաղաքների հետ կնքված պայմանագրերը։

 

 

1201-ի մարտին, Սիս մայրաքաղաքում, Լեւոն Ռուբինյանի հետ հանդիպման ժամանակ, երբ Վենետիկի դոժի պատվիրակը ցանկություն է հայտնում քննարկել ու շնորհագրի մեջ փոփոխության ենթարկել ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող վենետիկցիներին հայկական կողմին հանձնելու հարցը, Լեւոն Մեծագործը պատասխանում է․«Նախ պարտավոր եք հարգել մեր օրենքները, ապա անարգել օգտվել ձեզ տրված արտոնություններից»։

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ