1960-70-ական թթ., աշխատելու նպատակով, թուրքերը հոծ խմբերով մեկնում էին Գերմանիա: Երկրի մի շարք մեծ քաղաքների խոշոր շրջանները վերածվում էին թրքական թաղամասերի: Նրանք հիմնականում աշխատում էին պողպատաձուլման, ածխի հանույթի, ավտոմեքենաշինության ոլորտներում:

Երբ պարզվեց, որ թուրք բանվորները նպատակ չունեն հեռանալ Գերմանիայից՝ կտրուկ փոխվեց գերմանացիների վերաբերմունքը նրանց նկատմամբ, սակայն իշխանություններին չհաջողվեց կասեցնել նրանց ներհոսքը: Կառավարությունը յուրաքանչյուր թուրք ընտանիքի առաջարկեց 30 հազար մարկ՝ երկրից հեռանալու համար: 1970-ական թթ. կեսերին 200 հազար թուրք վերադարձավ Թուրքիա, սակայն դրանով նրանց թիվը չնվազեց: Այն շարունակեց ավելանալ նորեկների եւ ծնելիության բարձր ցուցանիշի հետեւանքով: Ի դեպ, Գերմանիա վերադարձան նաեւ այն ընտանիքները, որոնք դրամական փոխհատուցում ստանալուց հետո լքել էին երկիրը:

 

 

 

1984թ. Թուրքիան Գերմանիայում աշխատող թուրք բավորներից ստացավ 3,6 միլիարդ մարկ դրամական փոխանցում: 2001 թ. Թուրքիա հոսեցին շուրջ10 միլիարդ մարկի տրանսֆերտներ: 2013 թ. այդ թիվը հավասարվեց Թուրքիայի ռազմական բյուջեին՝ 20,3 միլիարդ լիր (11,2 մլրդ դոլար) եւ ակնհայտ է, որ այն շատ լուրջ նշանակություն ունի Թուրքիայի տնտեսության համար:

Այսօր Գերմանիան ունի շուրջ 85 միլիոն բնակչութիւն, որից 12-13 %-ը բնիկ գերմանացիներ չեն: Բնակչության մոտ 5%-ը՝ շուրջ 4 միլիոնը, թուրքեր են: Նրանք ապրում են համախմբված եւ առանձին բնակավայրերում կազմում են նույնիսկ բնակչության 50%-ը եւ ավելին: 2013 թ. կայացած խորհրդարանական ընտրութիւններում 11 թուրք մուտք գործեց Բունդեսթագ (Ֆեդերալ խորհրդարան):

Գերմանիայի հայկական համայնքի թիւը հասնում է շուրջ 60 հազարի:

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ