1960-70-ական թթ., աշխատելու նպատակով, թուրքերը հոծ խմբերով մեկնում էին Գերմանիա: Երկրի մի շարք մեծ քաղաքների խոշոր շրջանները վերածվում էին թրքական թաղամասերի: Նրանք հիմնականում աշխատում էին պողպատաձուլման, ածխի հանույթի, ավտոմեքենաշինության ոլորտներում: Երբ պարզվեց, որ թուրք բանվորները նպատակ չունեն հեռանալ Գերմանիայից՝ կտրուկ փոխվեց գերմանացիների վերաբերմունքը նրանց նկատմամբ, սակայն իշխանություններին չհաջողվեց կասեցնել նրանց ներհոսքը:

 

Կառավարությունը յուրաքանչյուր թուրք ընտանիքի առաջարկեց 30 հազար մարկ երկրից մեկնելու համար: 1970-ական թթ. կեսերին 200 հազար թուրք վերադարձավ Թուրքիա, սակայն դրանով նրանց թիվը չնվազեց: Այն շարունակեց ավելանալ նորեկների եւ ծնելիության բարձր ցուցանիշի հետեւանքով: Ի դեպ, Գերմանիա վերադարձան նաեւ այն ընտանիքները, որոնք դրամական փոխհատուցում ստանալուց հետո լքել էին երկիրը: 1984թ. Թուրքիան Գերմանիայում աշխատող թուրք բավորներից ստացավ 3,6 միլիարդ մարկ դրամական փոխանցում: 2001 թ. Թուրքիա հոսեցին շուրջ10 միլիարդ մարկի տրանսֆերտներ:

 

 

2013 թ. այդ թիվը հավասարվեց Թուրքիայի ռազմական բյուջեին՝ 20,3 միլիարդ լիր (11,2 մլրդ դոլար) եւ ակնհայտ է, որ այն շատ լուրջ նշանակություն ունի Թուրքիայի տնտեսության համար:
Այսօր Գերմանիան ունի շուրջ 82 միլիոն բնակչութիւն, որից 12-13 %-ը բնիկ գերմանացիներ չեն: Բնակչության մոտ 5%-ը, շուրջ 4 միլիոնը, թուրքեր են: Գերմանիայի թրքական համայնքը ամենաուժեղներից է: Նրանք ապրում են համախմբված եւ բազմաթիվ բնակավայրերում կազմում են նույնիսկ բնակչության 50%-ը: 2013 թ. կայացած խորհրդարանական ընտրութիւններում 11 թուրք մուտք գործեց Բունդեսթագ (Ֆեդերալ խորհրդարան):

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ

ՀԳ - Գերմանիայի հայկական համայնքի թիւը շուրջ 60 հազար է կազմում: