Էն որ ասում են պարտությունն էլ պիտի արժանավայել ընդունես' ուղղակի խոսքեր չեն:
Նման դեպքերում դեռ հաղթելու շանս ունենում ես, հակառակ դեպքում' դատապարտված ես թուլամորթ իզգոյի կարգավիճակում հայտնվելու:


Մեր իրականության մեջ քիչ ենք հանդիպում, երբ պարտված մարդը ընդունում է, որ ավելի թույլ է և զիջում է հաղթողին:


Հաճախ, ակնհայտ պարտվածները, փոխանակ այլ մարտավարություն ընտրեն, շարունակում են իրենց ղզիկ քայլերը' վերածվելով ցածրակարգ շառլատանի: Հրեշի դեմ հայհոյանքներով ու կսմիթով ընդդիմանալը' առնվազն տկարամտություն է: Հիմա մարդիկ չեն վստահում ամպագոռգոռ հայտարարություններին ու հորս արևներին: Տաղտկալի է նաև, երբ, հավերժ պարտվածի դաջվածքը ճակատին կրողը, փորձում է Հրեշի անունը աղավաղված կամ հայհոյախառը հոդվածներ գրելով' ի ցույց աշխարհի դնել իր զինանոցի առավելագույն զենքը' էժանագին աբիժնիկ լաչառությունը: Այդպե՞ս եք պատրաստվում հաղթել, պարոնայք երդվյալ հեղափոխականներ: Չե՞ք կարծում, որ ծերունական մառազմի զոհ եք դառնում: Եթե Հրեշին չի կարողանում հաղթել երբեմնի փչած Կուռքը և մկան ծակի համար միլիոններ է լեղապատառ պատրաստվում ծախսել, ուրեմն հնացած ու կրկնվող մարտավարությունը հայտնվել է Տուպիկում: Սա պատային իրավիճակ չի, սա փաստացի' խաղի վերջն է: Այո' խաղի, խաղի ու դերասանության...


Անգամ բրիտանացի գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե սուտի հեղափոխականները ո՞նց էին պատկերացնում անցնցում, փաթիլային, բամբակյա հեղափոխության տեսլականը: Արա, դուք հոմ խելագար չե՞ք: Էդ դուք ո՞վ եք, որ ակնկալում էիք կերակրատաշտի շերեփի հանձնումը ձեզ' առանց ռեալ առճակատման:


Անցած տարիները միթե ձեզ չապացուցեցին, որ ձեր նմաններին թույլ են տալիս թփրտալ զուտ ընդդիմության բուտաֆորիկ տեսքը ապահովելու ու, ձեր հաշվին, աշխարհի առաջ դեմոկրատ երկրի կեղծ իմիջ և միջազգային գրանտների հոսքը ապահովելու համար: Եթե ի սկզբանե գիտեիք, որ գործ ունեք արյունարբու ռեժիմի հետ, որը պատրաստ է արյուն թափելու, և վերջում, սեփական ֆիասկոն հենց այդ պատճառաբանությամբ պիտի արդարացնեիք, ինչո՞ւ էիք սկսում ձեր անտաղանդ բալագանը:
Դուք ձեր մեջ մեկդ մեկին ձեր Ատչոտները կտաք, թե ոչ, ոչ մեկիս չի հուզում, բայց, հետաքրքիր է,թե ժողովրդի Ատչոտը ոնց ու ե՞րբ եք տալու:


Չնայած, մի անհանգստացեք 6 տարի այնքան բեզաչոտնիկ .... տեսանք, որ մի հատ ավելին էլ կդիմանանք...

 

 

Գարիկ Պետրոսյան