01:12
«Մի բանում այս մարդիկ ճիշտ են, ես չեմ վստահում Նիկոլին…»

Մի քիչ հիվանդ եմ, գլխացավով պարկած, բայց միտքս պայծառ է-)

Երեկ ընկերներիցս մեկն հարցնում է, թե բա ինչիդ է պետք, որ հոդվածներ ես գրում Հետքում կամ օրենսդրական նախաձեռնություններին մասնակցում կամ Բուն.թվ հետ դասեր նկարահանում:

Ասեցի, որ ես ուզում եմ մարդիկ իրերին նաև այլ տեսանկյունից նայեն: Ես պարտավորություն եմ զգում մեր երկիրը ավելի լավը դարձնելու համար և ես պարտավորություն եմ զգում իմ իմացած գիտելիքն ու ունեցած փորձը հանրությանը փոխանցելու համար: Սա ինձ համար կենսակերպ է, ես չեմ կարող անտարբեր լինել, ես գիտակցված եմ ընտրել հանրային ոլորտը և տարիներ շարունակ ինքս ինձ ուժեղացրել տարբեր համալսարաններում: Այս ճանապարհին ես շատ միջոցներ եմ ներդրել ինքս չունենալով դրանք, քանի որ մարդիկ և կազմակերպությունները հավատացել են իմ խոսքերին և օգնել են ինձ: Ես չեմ կարող ստել ինքս ինձ, կեղծել տված խոստումները և հուսախաբ անել:

Այստեղ հարցը այլ բանում է, արդյո՞ք հանրությունը պատրաստ է ճշմարտություն թվացող երևույթներին այլ տեսանկյունից նայել, արդյո՞ք մեր հանրության իրեն գրագետ համարող զանգվածը պատրաստ է շարունակել ինքնակրթվել և քննադատորեն վերաբերվել ինքն իր ապրելակերպին և իր դավանած հավատիքներին:

Ես տեսնում եմ, որ շատերը պատրաստ չեն, շատ ընկերներ և ծանոթներ երես են թեքել ինձանից և ես ափսոսում եմ դրա համար: Ես տեսնում եմ, որ նույնիսկ իրենց գրագետ համարող մարդիկ, պատրաստ չեն ուղղակի լայնախոհ լինել, պատրաստ չեն համակարգային մտածողության, և ուղղակի պատրաստ չեն փոփոխությունների:

Հետևաբար այս մարդիկ իմ հանրային գործունեությունը ուղղակի քննադատություն են ընկալում: Ես ափսուսում եմ նման կերպ մտածող մարդկանց համար: Քանի որ ինչպես արդեն ասեցի ես տալիս եմ հնարավորություն իրերին այլ տեսանկյունից նայելու, իսկ շատերը հրաժարվում են վերցնել այս գործիքը, որը ստեղծվում է գիտելիքի և տեղեկատվության միաձուլման արդյունքում: Մի բանում այս մարդիկ ճիշտ են, ես չեմ վստահում Նիկոլին, ինչպես չեմ վստահել Սերժին և ցանկացած այլ անհատի: Ես չեմ վստահում, քանի որ հանրային ռեսուրսը չպետք է անձինք կառավարեն, հանրային ռեսուրսը պետք է համակարգը կառավարի, որը կոչվում է պետական մեքենա: Այս պետական մեքենան չի աշխատում, իսկ դրա կառուցման համար աշխատանքներ չեն իրականացվում: Ես ափսոսում և ցավում եմ սրա համար:

Շատ չգրեմ, ուղղակի վերջում ասեմ, որ ես շարունակելու եմ այն ինչ անում եմ ու ավելի մեծ մասշտաբներով:

Բոլոր մտածող մարդկանց էլ հրավիրում եմ երկխոսության և համագործակցության: Բոլոր լայնախոհ մարդկանց, լինեն ծանոթ, թե` անծանոթ, բոլոր նրանց, ովքեր ուժեղ պետություն և պետականություն են ուզում: Իսկ սա անհատի գործ չէ, սա համակարգի գործ է, իսկ համակարգ կարելի ա ստեղծել նաև առանց պետական պաշտոններ զբաղեցնելու: Մենք` պետականություն երազող մարդիկ, կարող ենք դա անել, եթե համատեղենք մեր նպատակներն ու ջանքերը:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս