Փավստոս Բուզանդը պատմում է, որ Հակոբ եպիսկոպոս Մծբնեցին, Նոյան տապանը գտնելու հույսով, փորձում է բարձրանալ Արարադի գագաթը։ Անսալով Հակոբի պաղատանքին, Տերը հրեշտակի միջոցով տապանի փայտից մի կտոր է ուղարկում նրան: Այդ սրբազան մասունքը գտնվում է Մայր Աթոռում։ XIII դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկը վկայում է, որ հայերն Արարատի գագաթը չեն բարձրանում ոչ այնքան լեռան դժվարամատչելիության, որքան նրա սրբազանությունը չպղծելու պատճառով։

 

 

Այնուամենայնիվ, հայերը եղել են լեռան գագաթին, այն էլ Աբովյանից ու Պարրոտից ավելի քան 1500 տարի առաջ: Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատը յոթնօրյա ճանապարհ գնաց Ազատ Մասիսն ի վեր, որի գագաթից վերցրեց ութ անտաշ մեծամեծ քարեր, իջեցրեց ու տեղադրեց կույսերի վկայարանների հիմքում: Պատմության մեջ սա առաջին վկայությունն է Արարատի գագաթը նվաճելու մասին:

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ