Թեկուզ սպանեք՝ չեմ հասկանում, թե ինչու հայոց Տրդատ արքան պետականորեն ընդունեց քրիստոնեությունը: Եթե ասեն, որ Հռոմի աջակցության հույսն ուներ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի՝ դա լուրջ չի՝ հենց այդ թվերին Հռոմի կայսրը հալածում էր քրիստոնյաներին, ու այնտեղ էլ երկիշխանություն էր՝ խառը ժամանակներ: Երկիշխանությունը վերացվելուց հետո արդեն Հռոմի կայսրն ընդունեց նոր կրոնը, որ պարտադրվեց ներքևից՝ ժողովրդի կողմից: Եթե ասվի, որ Սասանյանների պատճառով էր, որոնք պարթևաց երկրում գահընկեց արեցին Արշակունիներին, բայց դա էլ տեղի էր ունեցել համարյա 100 տարի առաջ: Եթե ընդունենք քրիստոնեական լեգենդը՝ Տրդատը հալածում էր հայ քրիստոնյաներին ու խոզ էր դարձել, հետո փոխվեց ու ինքն էլ մարդ դարձավ՝ այնքան էլ լուրջ չի: Բայց քանի որ արտաքին գործոնները դուրս են գալիս, ուրեմն մնում է այնուամենայնիվ անձնականը՝ պարթև Գրիգորը այնպիսի ազդեցություն է ունեցել վաղուց հայացած պարթևաց արքայական ժառանգի վրա, որ Տրդատին ոչինչ չի մնացել, քան ընդունել նոր կրոնն ու զենքով ու հրով պարտադրել այն իր հպատակներին՝ ի տարբերություն Հռոմի:
Վախթանգ Սիրադեղյան