Ադրբեջանական կողմը հերթական նվնվոցի ալիքն է բարձրացրել... Որպեսզի վայնասունը միօրինակ չլինի, այս անգամ էլ լացուկոծի թիրախ է ընտրվել հայ-իրանական հարաբերությունները... Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական gun.az կայքը, Ադրբեջանի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, թե ինքը չի հասկանում, թե «ինչու են այդպես ջերմ հայ-իրանական հարաբերությունները»...

 

Մասնավորապես ադրբեջանական կողմը քանիցս այդ հարցով դիմել է իրանական կողմին՝ առանձնահատում շեշտելով Իրանում մի քանի միլիոնանոց իբր ադրբեջանական համայնքի առկայությունը, սակայն իրանական կողմը շատ հստակ պատասխանել է, որ դա Իրանի արտաքին քաղաքականությունն է և Ադրբեջանը իրավունք չունի այդ ամենին խառնվելու...
Թերևս առաջիկայում կարելի է ենթադրել, թե էլ ուրիշ ինչ կողմ է մնացել, որին ադրբեջանական կողմը չի բողոքել, չի սպառնացել ու աննպատակ հարցադրումներ չի կատարել...

 

 

 


Մուշեղ Խուդավերդյան