Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է կատարում սահմանին լարվածություն ստեղծելով պարտադրել հաշտության սեփական պայմանները... Դե իսկ այդ լարվածության հետևանքով ադրբեջանական իշխանությունը սեփական ժողովրդին՝ մասնավորապես զոհված ադրբեջանցի զինվորների հարազատներին փորձում է մխիթարել նրանով, որ «պատերազմը դեռ չի վերջացել»... Վերջերս էլ ադրբեջանցի միշարք պաշտոնյաներ բողոքում էին, թե ինչու են իրենց դիվերսանտները ամեն անգամ ձախողում առաջադրանքները...
Այս դեպքերը խոսում են այն մասին, որ իրավիճակում լարվածության պահպանումը ձեռնտու է հատկապես Իլհամ Ալիևի վարչակարգին՝ արդարացնելու համար դիվանագիտական ասպարեզում իրենց ունեցած անհաջողությունները, առ այն, որ իրենք ոչ մի կերպ չեն ցանկանում գնալ նորմալ փոխզիջման, սակայն մյուս կողմից էլ մի օր կարող է լցվել հենց ադրբեջանական ժողովրդի համբերության բաժակը՝ ընդդեմ Ալիևի դաժան քաղաքականության...
Մուշեղ Խուդավերդյան