Շահութահարկի մասին օրինագծի քննարկումները վերածվել են ՕԵԿ-ականների դրսևորման թատերաբեմի, ընդ որում՝ յուրաքանչյուրը փորձում է ապացուցել իր նվիրվածությունը «ջեմա-կոնյակային» առաջնորդին, ով ժամանակին նույնիսկ քաղաքական ամբիցիաներ էր դրսևորում:


Բանն այն է, որ կառավարությունը խորհրդարան է բերել օրենքի նախագիծը, ըստ որի՝ 50 մլրդ դրամից ավելի արտահանում իրականացնող ընկերությունների շահութահարկը 10 անգամ կնվազի: Սրանով կառավարությունը, ըստ էության, քայլ է կատարում՝ խթանելու արտահանումը:


Առաջին հայացքից, ՕԵԿ-ը լավագույն դեպքում պետք է իրեն դրսևորեն այնպես ինչպես միշտ՝ միայնության ու իներտության մեջ, սակայն ոչ այս դեպքում: Բանն այն է, որ նախկին քաղաքական գործչի վերածված Արթուր Բաղդասարյանը վաղուց բիզնեսմենի կարիերա է սկսել:


Հասարակությունը Բաղդասարյանի բերքբարիքին ծանոթ է դեռ նախորդ ընտրություններին՝ տարատեսակ ջեմերի, կոմպոտների, հատուկ դեպքերում՝ կոնյակի ձևով: Բաղդասարյանը տուրք տալով բիզնեսի եկամուտների կտրուկ ավելացմանը փորձում է այնպիսին դարձնել օրենքը, որպեսզի շահութահարկի արտոնությունները վերաբերեն նաև իր արտադրանքին:


Դե կարելի է նրան հասկանալ, առջևում ընտրություններ, իսկ ՕԵԿ-ին շատ փող է պետք՝ մի քանի հազար ձայն «վաստակելու» համար: Ու հիմա ՕԵԿ-ի առևտուրի նպատակը (քաղաքական-տնտեսական)՝ հասնել Արթուր Բաղդասարյանի ապրանքների՝ արտոնյալ կարգավիճակով արտահանմանը:


Ահա թե ինչո՞ւ է իրան այդքան ճղում Հեղինե Բիշարյանը, ով ի դեպ վաղուց թևավոր դարձած՝ «ի դեմս Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ-ում կանայք շատ են» հայտարարության հեղինակն է»:

 

 

Արման Ղարիբյան