1904-ին, առաջին անգամ ըլլալով, տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ՝ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորութեամբ լավ տպավորութիւն եւ անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցութեամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու եւ հարգելու: Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ եւ այցելուներ կմտնեին ու կելնեին' վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներն ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայութիւն մը կատարելու: Վրեժխնդրութիւն , քեն, ատելութիւն, չարիք, նախանձ' կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր եւ պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ:

 

Տիպար հայ մըն էր' ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագոյն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր եւ կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ ու թաթար ժողովուրդներեն…
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանեան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորութիւններով վերադարձավ' չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի եւ Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ