Կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին: Նախագծերով առաջարկվող կարգավորումները առնչվում են առևտրական առուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ձեռքբերումների փաստաթղթավորմանը: Փաթեթը քննարկվել է բավական երկար, խնդրի կարգավորման և հանգուցալուծման նպատակով կան մի քանի մոտեցումներ, այդ թվում նաև խորհրդարանական ուժերի կողմից:
Հարցը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ անհրաժեշտ է քննարկել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները, որոնք դեռեւես չկան: Միայն դրանից հետո, համաձայն վարչապետի հանձնարարության, օրինագծերի փաթեթը պետք է անհետաձգելի համարել և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:
Անահիտ Գրիգորյան