Վերջին մի քանի ամսվա ընթացքում քննարկումների առարկա է դարձել «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Ինչպես հիշում ենք օրենքը ենթարկվեց փոփոխությունների, որոնց շուրջ կային տարակարծություններ:
Այս հարցի վերաբերյալ կառավարությունը կատարեց հերթական համարձակ քայլը'բարձրացնելով շրջանառության հարկ վճարող համարվելու համար իրացումից հասույթի առավելագույն շեմը:
Ըստ այս փոփոխությունների ներկայիս 58,35 մլն դրամի փոխարեն, նախատեսվում է սահմանել նոր շեմ' 113,4 մլն դրամ' նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների գծով՝ առանց ԱԱՀ-ի:
Փոփոխություններ կատարվեցին նաև շրջանառության հարկի դրույքաչափի մասով: Համաձայն դրանց, առանց ձեռքբերումների փաստաթղթավորման շրջանառության դեպքում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնողների շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով:
Վաչագան Գևորգյան