Ծնվել է 1898-ին Հաճընում, մեծահարուստ Թերզյան ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Միացյալ ընկերային վարժարանում։ Պատանի հասակից ընդգրկվել է հայ ազգային-ազատագրական շարժման մեջ, իսկ 1918-1919 թթ․ արաբ էմիր Ֆեյսալի բանակում մարտնչել օսմանյան զորքերի դեմ՝ մասնակցելով Սիրիայի ու Անդրհորդանանի ազատագրման մարտերին։ 


Այնուհետ 400 հայ կամավորների գլուխն անցած մտել է Ադանա։ Իմանալով նրա գալստյան մասին՝ բազմաթիվ թուրքեր խուճապահար փախել են քաղաքից ու շրջակա գյուղերից։ Թրքական ավազակախմբերի ահն ու սարսափն էր։ Արամ փաշա անունը թնդում էր համայն Կիլիկիայում։ 



1920-ի մարտին նշանակվել է Հաճընի ինքնապաշտպանության ղեկավար Սարգիս Ճեպեճյանի տեղակալ։ Նրա ստեղծած «ՎՐԵԺ» մարտական խումբը բացառիկ խիզախությամբ է մասնակցել Հաճընի հերոսամարտին։ Արամի գլխավորած 200 կամավորներից բաղկացած այս ջոկատն օգոստոսի 5-ին աննկատ մոտեցել է թրքական դիրքերին, ոչնչացրել մի ամբողջ դասակ, գրավել ծանր հրանոթը եւ տեղափոխելով Հաճընի հրապարակ՝ կրակ բացել թշնամու դիրքերի վրա։ Սեպտեմբերի 20-ին «ՎՐԵԺԸ» գրավել է Ռումլու գյուղը եւ բավականաչափ զենք ու սննդամթերք հասցրել հաճընցիներին։ Քաղաքի անկման օրը՝ 1920-ի հոկտեմբերի 15-ին, Արամին հաջողվել է 365 հոգու դուրս բերել շրջապատումից եւ հասնել Ադանա։ 



Կիլիկիայի հայաթափումից հետո Թերզյանն անցել է Իզմիր եւ հազարապետի աստիճանով մասնակցել հույն-թրքական պատերազմին։ Հույն զինվորները մասսայաբար ցանկացել են կռվել նրա հրամանատարության ներքո։ Հերոսը նահատակվել է 1944-ին Հունաստանում՝ ֆաշիզմի դեմ մղվող մարտերից մեկի ժամանակ։





Հայե՛ր, գիտե՞ք, որ