06:39
«Սթրվեք տեղներդ, մի օգտվեք առիթից ու ձեզ չդնեք ձեր երազած տղու տեղը»

«Երկար ստատուս Վիտալի Բալասանյանի հարցազրույցի մասին, որը չի լայքվելու

Երկու օր է քննարկման առարկա է դարձել ԱՀ նախկին անվտանգության խորհրդի քարտուղարը Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, որոնց մեջ, որ սառը ուղեղով դատես, լիքը բաներ կան, որոնք ուղղակի փաստ են կամ ասվելա էն ինչ կա, բայց հիմա չեմ ուզում դա քննարկել, քանի որ ընկալումները սուբեկտիվ են ու այդ ամենի ամբողջ պատասխանը կտա ժամանակը։
Անցնեմ ստատուսիս բուն թեմային․ էն որ Բալասանյանը հերոս է, դա երբեք ոչ մեկ իրա ձեռից չի կարող տանի, այն փաստը, որ ինքը մեր երկրի համար լիքը արած բան ունի, ոչ մեկ չի կարա հերքի ու պատմությունից դա չես կարող թաքցնել։ Իսկ նման մարդուն երբ պատասխանում են երրորդական դերի դերասանները, երբ էտ մարդուն վիրավորում ու փորձում են վարկաբեկել մարդիկ, որոնք էս կյանքում իրանց միակ արած լուրջ քայլը դա տռուսիկի թարս ու շիտակը ջոգելն է, մարդիկ ում կենսագրությոնը բացում ես միակ «հաջողությունը» դպրոցը բարեհաջող ավարտելն է, դա արդեն նոնսեն է։
Բալասանյանին պատասխանում են մարդիկ ովքեր եթե մեկ րոպե էտ մարդու տեղը լինեին ժամանակին, էն վերոգրյալ տռուսիկները արդեն լցրած լինեին, մարդիկ որոնց էսօր պաշտոնա տրվել ու խոսելու իրավունք մոռանում են իրանց անցյալը, իրանց ներկա հաջողությանը «հիմքը» ու իրանց ապագան սկսել են իրենց դնել իրանց երազած տղու տեղը։
Էհ, ալոոոո, սթափվեք, դուք ուղղակի իրավունք չունեք ձեն հանելու, փառք Աստծո իշխանության մեջ կան մարդիկ որոնք իրավունք ու զասլուժիտ արած ունեն էտ մարդուն պատասխան տալու, իսկ ձեր միակ գործը լռելն է ու մեծերի «բանավեճին» հետևելը ու միգուցե նաև սովորելը /հեռու ձեզացից/։
Սթրվեք տեղներդ, մի օգտվեք առիթից ու ձեզ չդնեք ձեր երազած տղու տեղը։ Ի տարբերություն ձեզ էտ նույն Վիտալինա առաջին իսկ անհրաժեշտության դեպքում զենքը վերցնելու ու գնա առաջին գիծ, ոչ թե ձեր նման 4-րդ։
Հ․Գ․ Այո, Սասնա ծռերը ահաբեկիչ են ու իրանք մարդ են սպանել ու էսօր ազատ ֆռֆռում են։
Հ․Գ․ Գ․ Այո սորոսականները չեն կարանալու մեր երկրում աղավաղեն հերոսների անունները, աղավաղեն իսկական հայ ընտանիքի կերպարը։
Էսքանը»

Ankakh Hayastan

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս