2014թ.-ին, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում էապես ավելացել են "Պատրաստի մետաղե արտադրատեսակներ, մեքենաներ և սարքավորանք, էլեկտրասարքավորանք" ապրանքախմբի մեջ մտնող մի քանի ապրանքների արտադրությունը:
Այսպես' ջրային հաշվիչների արտադրությունն ավելացել է 2,3 անգամ, կազմելով 30540, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13227 հատի փոխարեն, Էլեկտրական հաշվիչների արտադրությունն ավելացել է 41,5 տոկոսով, ավտոմոբիլային մարտկոցներինը' 19,7 տոկոսով, ավտոգենային սարքավորումներինը' 16,7 տոկոսով: Փոխարենը նվազել են էլեկտրաեռակցման սարքավորումների, ցածրավոլտ էլեկտրական ապարատների, օպտիկա-մեխանիկական սարքերի և սարքավորումների, սառնարային ցուցափեղկերի արտադրությունը:
Անահիտ Գրիգորյան