Էլեկտրաէներգիայի սակագնի քննարկումների ժամանակ ոչ մեկը կարծես չխոսեց էլեկտրական հաշվիչների ու դրանց հնարավոր կեղծումների, մանիպուլյացիաների մասին:
Չգիտես ինչու և ում համար, ում որոշմամբ, և ինչ ստոր հեռահար նպատակներով բոլոր հաշվիչները փնթի լարանցումներով տեղադրվեցին մի տեղ, բնակիչների աչքից հեռու ու հիմնականում անհասանելի…
Հաշվիչների ցուցումները միայնակ' առանց քաղաքացու մասնակցության, գրում է «հոսանքի ձյաձյան» ու ինչ թիվ ասես կարող է նկարել, ինչ կեղծիք ասես կարող է կատարել…

 

Կարծես սա ևս ոչ մեկին չի հուզում, մտահոգում ու ոչ մեկն այս ուղղությամբ չի բարձրաձայնում:
Եվ ինչու՞ 6,93, ինչու՞ ոչ 6 կամ 7…էլ ու՞մ են պետք այդ էժանագին աչքակապությունները…Չնայած ինչու՞ էժան, ինչքա՞ն լումաներ են դառնալու տասնյակ հազարավոր դոլարներ…Կարո՞ղ եք պատկերացնել, իհարկե ոչ…Կարող է ե՞ս եմ սխալ, այդ դեպքում կներեք…

 

Ռոբերտ Մելքոնյան