Նախագահ Սերժ Սարգսյանի' ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի շեշտադրումներին, ըստ էության, նաև համաձայնել է նաև Գագիկ Ծառուկյանը, այն իմաստով, որ այսօրվա իր պատասխանի մեջ հստակ նշում է' «Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ…»:


Նախագահի խոսքը հենց դրան էլ վերաբերում էր: Փաստորեն դա կարելի է համարել խոստովանություն:
Շարունակելով խոսքը Ծառուկյանը նշել է. «Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով' օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից: Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար»:


Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունը է մտել 2006-2007թթ.-ին իսկ այն ժամանակ ինչպիսի՞ «վիճակում» էր գտնվում ժողովուրդը որ պետք է դուրս գար դրանից: Կամ եթե ժողովրդին «այս վիճակից» դուրս բերելու խնդիր է դրված, ապա ինչո՞ւ 2013թ. նախահգահական ընտրություններին մասնակցություն չցուցաբերվեց, արդյո՞ք ժողովրդին «այս վիճակից» դուրս բերելը Ծառուկյանը պատկերացնում է «անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն»-ով, ինչպես ինքն է նշում:


Կարծում եմ թվարկված այս գործողությունները ցնցումներ են առաջացնում, որը էլ ավելի է խորացնում «այս վիճակը», և պետք է հաշվի առնել, որ այդ գործողությունների համար ժամանակը ճիշտ չէ ընտրված. մենք ունենք Ցեղասպանության 100 ամյա տարելից:

 

 

Վահագն Սարոյան