Այսօր՝ ապրիլի 29-ին, տեղի ունեցած Աժ նախագահի ընտրությանը քառյակը ներկայացնող ուժերն , ըստ էության, մասնակցեցին ԱԺ նախագահի ընտրությանը, ընդ որում ակնհայտ է, որ ԲՀԿ-ն՝ իր ողջ կազմով, կողմ է քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը: Որքան էլ քառյակն, ըստ էության, ոչ իշխանական է հորջորջվում, այնուամենայնիվ, այս քվեարկությունից կարելի է ենթադրել, որ այն ավելի իշխանական է, քան՝ ոչիշխանական: Սրանով մի բան կարելի է ասել, որ քառյակը, մեղմ ասած, պայթեց: Այն, որ քառյակում ինչ-որ բան այն չէ կարելի է ենթադրել նաև այսօր ԱԺ-ում Լևոն Զուրաբյանին պատասխանելու, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ոչ բարեացակամ ոճից:

 

Ազատ Կարապետյան