Հայտնի է, օսմանյան կառավարությունը հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար կազմակերպել էր հատուկ նշանակության ջոկատներ, որոնք հայտնի էին «Թեշքիլաթը մահսուսե» («Հատուկ կազմակերպություն») անունով: Դրանք զբաղված էին ոչ միայն հայերի տեղահանության ու խաղաղ բնակչության բնաջնջման գործով, այլեւ նրանց շարժական ու անշարժ գույքի բռնագրավմամբ։



Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Թուրքիայում ստեղծվեցին 33 հանձնաժողովներ, որոնք լծվեցին «լքված գույքի» հաշվառման, գրանցման ու իրացման գործին։ Այդ աշխատանքներն իրականացնում էին «Թեշքիլաթը մահսուսե» -ի անդամներից բաղկացած հանձնաժողովները։ 1922-ին Թուրքիայում ընդունվեց «Լքված գույքի մասին» առաջին օրենքը։ Մինչեւ 1988 թ․ թուրքական կառավարությունը հետեւողականորեն իրականացրեց հայերի, հույների ու ասորիների անշարժ գույքի յուրացման քաղաքականություն։

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ