Սթրիպ-պարուհի Մարգարետա Հերտրուդա Զելլեն, կամ ինչպես անվանում էին' Մատա Հարին (բահասա լեզվով' «առավոտյան աչք»), շատ արագ փառքի հասավ Փարիզում, այնուհետեւ' ամբողջ Եվրոպայում: Ժամանակակիցների վկայությամբ' նա ինչպես հարկն է պարել չգիտեր, սակայն ուներ մորից (ծննդով' Ճավա կղզուց, Ինդոնեզիա) ժառանգած արեւելյան գեղեցկություն եւ վարպետության պակասը հաջողությամբ լրացնում էր բնական հմայքով: 1916թ. ֆրանսիական հետախուզությունը պարզեց, որ ֆրանսիացի ու գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների սիրուհին, Առաջին աշխարհամարտի տարիներին չեզոք երկրի' Նիդեռլանդների քաղաքացուհի Հարին, Գերմանիայի լրտեսն է:

 

 

Հարրին անմիջապես իր ծառայություններն առաջարկեց ֆրանսիական հետախուզությանը․․․ 1917 թ. ֆրանսիական դատարանը նրան մեղավոր ճանաչեց «տասնյակ հազարավոր զինվորների մահվան համար» եւ դատապարտեց գնդակահարության: «Բարձրաշխարհիկ լրտեսուհին» հրաժարվեց աչքերի սեւ երիզից, օդային համբույր ուղարկեց իր դահիճներին եւ ասաց. «Ես պատրա'ստ եմ, պարոնա'յք»:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ