Ողջո՛ւյն իմ ավագ ընկեր, տոնդ շնորհավոր: Երբ ամեն անգամ լսում ես փամփուշտների ձայները եւ կանգնում ես դրանց առաջ, հիշի՛ր, որ կանգնում ես հայ ժողովրդի առաջ, ինչպես երկաթե մի պատ: Հիշի՛ր, որ մայրդ մտքով քեզ հետ է, իսկ հայրդ, քայլելով այս ու այն կողմ, հպարտանում է քեզնով: Իմացիր՝ դու ժառանգն ես այն զինվորների, որոնք զենք վերցրին ու ազատագրեցին հայրենիքը: Հիմա ես նստած եմ իմ դպրոցական դասարանում, եւ մտքիս ծայրով էլ չի անցնի, որ նենգ թշնամին կհասնի այստեղ:
Քո կրտսեր ընկեր
եւ քեզնով հպարտացող'
Ներսիսյան Ալեքսանդր, 8բ