Բարև ես Մերին եմ:Ուրախ եմ և հպարտ որ այժմ քեզ եմ գրում:Ցավոք չեմ ճանաչում քեզ ,չեմ ճանաչում քո անձը,սակայն գիտեմ որ քո անունն է զինվոր, հայ զինվոր:

Դու այսօր այն առիթներից մեկն ես,որով հպարտանում է ցանկացաց հայ:
Հպարտանում է, քանի որ ունի այնպիսի զավակներ որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի,չթողնելով որ ամեն մի բարբարոս վերացնի այս սուրբ հողը,նպատակ ունենալով բոլորիս հպատակեցնելով իրեն :
Դժվար չէ քեզ հասկանալ, քանի որ բոլորս էլ ունենք եղբայր, որը ծառայում է բանակում:
Իրոք կարող եմ ասել որ բավականին դժվար է դիմանալ այդ կարոտին, որը սպանում է մարդուն միջից,սպանում է նրան տեսնելու, գրկելու ու համբուրելու ցանկությունը:
Սակայն համոզված եմ ,որ այդ ամենի կրկնապատիկ դու ես տանջվում, քանի որ դու գտնվում ես բարեկամներիցդ ու հարազատներիցդ հեռու:
Եվ մի գուցե սիրած էակիցդ, և ի վերջո ոչ-ոք չի կարող լրացնել այն բացը, սերն ու քնքշությունը, որը կարող են լրացնել ծնողները:
Սակայն կարող ես վստահ լինել, որ այդ 2 տարիները կյանքիցտդ չեն կորչում,այլ վստահեցնելով կարող եմ ասել որ դրանք կյանքիդ լավագույն տարիներն են:
Այդ տարների ընթացքում դու անում ես բազմաթիվ խենթություններ, և ի վերջո քաղում ես կյանքիդ լավագույն դասերը:
Համոզված եմ ցանկացած պահ, որը դու անց ես կացրել այդ տարիների ընթացքում արթնացնում են գեղեցիկ հուշեր և զգացողություններ:
Զինվորի արդեն հասուն մտածելակերպը, կոփվելը,ուժեղանալը մի պահ, միայն հաշված ժամերի ընթացքում կարող են կորչել, երբ նա վերադառնում է տուն , հայտնվելով ծնողների գրկում:
Բարի ծառայություն քեզ...

Մերի Սիմոնյան