Ինձ շատ հետաքրքիր է' քաղաքական ուժի կամ ՀԿ-ների գործառույթը որոշակի օրինախախտ երևույթների նկատմամբ միայն քոփի փաստ արած դատապարտողական հայտարարություններով հանդես գալն է? Այսինքն, եթե ամեն օր մարդ ծեծեն, գողանան, բիզնես խլեն, դրդեն արտագաղթի, մեր քաղաքական գիգանտների գրասենյակները պիտի հայտարարություն տարածեն ու վերջ? Բա էլ ուորլիքանմաններին ինչու եք մեղադրում դեմագոգիայի ու անգործության մեջ? Է նրանք էլ են սիրում դատապարտող հայտարարություններով սահմանափակվել:


Ու մեկ էլ խիստ կասկածում եմ, որ էդ ձեր երկարաշունչ հայտարարությունները ինչ որ մեկը կարդում է, համենայնդեպս' նա, ում ի վերջո այն ուղղված է:


Մի քիչ գործելաոճը փոխեք, տղերք: Սկսել եք ահավոր վատ խաղալ, համարյա սերիալների դերասանների նման: Չնայած նրանք գոնե կայուն 《էլեկտորատ》 ու ռեյտինգ ունեն, դուք ինչներիդ վրա եք հույսներդ դրել?

 

 

Գարիկ Պետրոսյան